Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Արևմուտքի քավորությամբ Փաշինյանը կկատարի Ադրբեջանի պահանջը․ «Հրապարակ»

09:48, շաբաթ, 06 հուլիսի, 2024 թ.
Արևմուտքի քավորությամբ Փաշինյանը կկատարի Ադրբեջանի պահանջը․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Ապրիլի 5-ին Բրյուսելում Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպմանը, պարզվում է, չհրապարակված պայմանավորվածություն է եղել, որ ԱՄՆ-ն Հայաստանում էներգետիկ դիվերսիֆիկացիա կապահովի, կկառուցի մոդուլային ատոմակայան: Այս թեման վաղուց է արծարծվում։ ՀՀ իշխանությունը դեռևս չի խոստովանում, որ իրենց առջև նման պահանջ է դրված։ ՀԱԷԿ-ը Հարավային Կովկասում գործող միակ ատոմակայանն է, որը շահագործվում է ռուսական ընկերության կողմից։ Բրյուսելյան փաստաթղթում խայտառակ ձևակերպումներ կան. «ԱՄՆ-ն և ԵՄ-ն կաջակցեն Հայաստանին միջուկային էներգետիկայի ծրագրի հարցում՝ դադարեցնելու Մեծամորի ատոմակայանի գործունեությունը, որից հետո կտրվի ֆինանսավորում՝ նոր ատոմակայանի կառուցման համար»։
     Այսինքն՝ նախ պետք է փակվի ատոմակայանը, իսկ նորը կկառուցվի, թե ոչ՝ երաշխիք չկա։ Արևմուտքը հորդորում է մոդուլային ատոմակայան կառուցել, մի բան, որը քաղաքացիական կյանքում կիրառություն գրեթե չունի․ նման ատոմակայաններ կառուցվում են ռազմաբազաների համար։ Վերջին տարիներին Ադրբեջանն ու Թուրքիան պարբերաբար պահանջում են փակել ՀԱԷԿ-ը։ Փաստորեն, Արևմուտքի քավորությամբ Փաշինյանը կատարելու է նրանց հերթական պահանջը։ Բացի այն, որ ատոմակայանը ՀՀ սուվերենության կարևոր բաղադրիչն է, ներկայում բավարարում է ՀՀ բնակչության կողմից օգտագործվող էլեկտրաէներգիայի 40%-ը։ 1988-ի շարժման արդյունքում ՀԱԷԿ-ը փակելուց հետո Հայաստանը հայտնվեց «սև ու մութ» ժամանակաշրջանում` հովհարային անջատումներով, հիմա կարող են վերադառնալ այդ օրերը: Ի դեպ, ՀԱԷԿ-ը գործում է ռուսական ուրանի հաշվին: Հիմա Թուրքիայում ՌԴ-ն ատոմակայան է կառուցում՝ ձեռքի հետ պահանջելով, որ ՀՀ-ում փակվի գործող ատոմակայանը»։

Մանրամասները՝ թերթի համարում։

2485 | 0
Facebook