Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Սկսվել է ՀՀ տնտեսական հսկաների փլուզումը․ «Ժողովուրդ»

09:36, շաբաթ, 06 հուլիսի, 2024 թ.
Սկսվել է ՀՀ տնտեսական հսկաների փլուզումը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրերից պարզել է, որ 2023 թվականի արդյունքներով` «ԱՄԻՕ» բանկ (նախկին` «Հայբիզնեսբանկ»), «Գեոպրոմայնինգ Գոլդ», «Յուքոմ», «Հայաստանի Էլեկտրական ցանցեր», «Հայկական Ատոմային Էլեկտրակայան» ընկերությունները տարին ավարտել են վնասով, այլ կերպ ասած` նրանց գոյությունը, համենայն դեպս նախկին տեսքով, վտանգված է։
     Հաշվի առնելով դրանց ստրատեգիական նշանակությունը (բանկային, կապի, հանքային և էլեկտրաէներգիայի ոլորտ)` կարելի է ասել, որ վտանգված է ՀՀ անվտանգությունը։
     Տնտեսության նման իրավիճակից դեպի թուրքական գաղութացում մեկ քայլ է` որին ո՛չ ՀԱՊԿ-ը և ո՛չ էլ ՆԱՏՕ-ն չեն կարող խոչընդոտել։

Հիշեցնենք, որ նշված կազմակերպությունները կարող են տարվա ընթացքում վճարել աշխատակիցների աշխատավարձերից եկամտահարկ, ներմուծումներից կամ այլ գործարքներից ԱԱՀ և այլ հարկատեսակներ, բայց վնաս` նշանակում է չունենալ շահույթ։ Երբեմնի հսկաները այլևս շահույթով չեն աշխատում, համենայնդեպս՝ ըստ փաստաթղթերի»:

Մանրամասները՝ թերթի համարում։

3815 | 1
Facebook