Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Լուսինե Բադալյան, այդ ի՞նչ եք տեսել Կիրանցում, որ անսահման հպարտություն եք ապրել». Գոհար Վարդանյան

03:18, շաբաթ, 06 հուլիսի, 2024 թ.
«Լուսինե Բադալյան, այդ ի՞նչ եք տեսել Կիրանցում, որ անսահման հպարտություն եք ապրել». Գոհար Վարդանյան

Կիրանցի բնակչուհի Գոհար Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տիկին Լուսինե Բադալյան, այդ ինչ եք տեսել Կիրանցում, որ անսահման հպարտություն եք ապրել:
     Քանդված շինություննե՞րը, մարդկանց այգիներով, վարելահողերով անցնող սահմանային փշալարե՞րը: Հանձնվելիք ճանապարհը և կամո՞ւրջը:
     Միգուցե դպրոցից 60 մետր ներքև կառուցվող պա՞տը: Ադրբեջանի դրո՞շը:
     Ի՞նչ եք տեսել: Ասեք, մենք էլ տեսնենք, հպարտանանք ձեզնով»:

8894 | 0
Facebook