Խնդրում ենք սպասել...

Համացանց

Իրանի քաղաքացիներն այսօր Հայաստանում մասնակցեցին ԻԻՀ-ի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությանը

23:24, ուրբաթ, 05 հուլիսի, 2024 թ.
Իրանի քաղաքացիներն այսօր Հայաստանում մասնակցեցին ԻԻՀ-ի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությանը

Իրանագետ Տիգրան Դավուդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իրանի բարեկամական երկրի քաղաքացիներն այսօր Երևանի և Կապանի երեք ընտրական տարածքներում և երկու շարժական քվեատուփերի միջոցով մասնակցեցին ԻԻՀ-ի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությանը։ Ընտրական տարածքներ էին ԻԻՀ-ի դեսպանության շենքը, Կապույտ մզկիթը և Կապանում ԻԻՀ հյուպատոսությունը։ Շարժական քվեատուփերով քվեարկեցին Քաջարան-Սիսիան թունելը կառուցող իրանական ընկերության շինարարները, իրանական սպանդանոցի բանվորները և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի իրանցի կալանավորներն ու այլ իրանցիներ։ Քվեարկությանը մասնակցել են նաև մեծ թվով իրանահայեր` այդ շարքում ԻԻՀ խորհրդարանի տարբեր գումարման պատգամավորներ` Վարդան Վարդանյանը, Կարեն Խանլարյանը և Ռոբերտ Բեգլարյանը։ Լուսանկարները` Հայաստանում ԻԻՀ-ի դեսպանության կայքէջից»։

1156 | 0
Facebook