Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Իրադարձություններ

«Երիտասարդների ծանր ասելիքի տակից ոչ մի ստի իշխանություն դուրս չի գալու». Բագրատ Սրբազան

23:06, ուրբաթ, 05 հուլիսի, 2024 թ.
«Երիտասարդների ծանր ասելիքի տակից ոչ մի ստի իշխանություն դուրս չի գալու». Բագրատ Սրբազան

Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում բեմ հրավիրեց երիտասարդներին, ովքեր օրվա ընթացքում տարբեր ակցիաներ են իրականացրել: «Իրենց նման տասնյակներով, եթե չասեմ` հարյուրներով, հազարներով երիտասարդություն գոյություն ունի այս շարժման մեջ: Եվ շատ շուտով նաև կտեսնեք այդ մեծ պատկերը` կամքով, արժեքով ճշմարտությամբ, գաղափարով ապրող երիտասարդ սերնդին, որին ասում ենք` բանի պետք չի, սրանք ինչ են` «Տիկտոկ» են նայում, «Ֆեյսբուք» են կարդում: Այս ամենի համար պետք է գնահատել մեր շատ սիրելի Տիգրանին:

Դեռ իրենք իրենց ասելիքն ավելի ծանր են ասելու ու դրա տակից ոչ մի չարիք ու ոչ մի ստի իշխանություն դուրս չի գալու»,- ասաց Սրբազանը:

«Երիտասարդների ծանր ասելիքի տակից ոչ մի ստի իշխանություն դուրս չի գալու». Բագրատ Սրբազան
1750 | 0
Facebook