Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 24 հուլիսի, 2024 թ.

Միջազգային

Ավտովթարի հետևանքով մահացել է Սիրիայի նախագահի խորհրդականը

21:18, ուրբաթ, 05 հուլիսի, 2024 թ.
Ավտովթարի հետևանքով մահացել է Սիրիայի նախագահի խորհրդականը

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի խորհրդական Լունա ալ-Շիբլը մահացել է ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով ստացած վնասվածքներից։ Այս մասին հայտնում են նախագահականից։

Վթարը տեղի է ունեցել մի քանի օր առաջ՝ մայրաքաղաք Դամասկոս տանող ճանապարհին։ Մեքենան, որով շարժվում էր ալ-Շիբլը, դուրս է եկել ճանապարհից։ Կնոջը տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։ Նա ուղեղի արյունազեղում է ստացել։ Որոշ սիրիական լրատվամիջոցներ գրում են, որ վթարը կարող էր դիտավորյալ լինել, իբրև զրահամեքենա է մխրճվել ալ-Շիբլիի մեքենայի մեջ։

Լունա ալ-Շիբլը 49 տարեկան էր։ Նա նախկինում աշխատել է քաթարյան Al-Jazeera Network հեռուստաալիքում, այնուհետև վերադարձել է Սիրիա, արագորեն բարձրացել է կարիերայի աստիճաններով և դարձել Ասադի մամուլի քարտուղարն ու խորհրդականը:

3270 | 0
Facebook