Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակն ընդունել է նախօրեին անցկացված խորհրդարանական ընտրություններում իր Պահպանողական կուսակցության պարտությունը։
«Լեյբորիստական կուսակցությունը հաղթեց այս համընդհանուր ընտրություններում, և ես զանգեցի Քիր Սթարմերին՝ շնորհավորելու հաղթանակի կապակցությամբ»,- բրիտանական ԶԼՄ-ները մեջբերում են նրա խոսքը։
Սունակը հավելել է, որ մեկնում է Լոնդոն, որտեղ մանրամասն կհայտնի ընտրությունների արդյունքների մասին և որից հետո կլքի վարչապետի պաշտոնը։