Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԵՄ-ն երկարաձգել է դաշինքի տարածքում ուկրաինացի փախստականների մնալու իրավունքը

16:00, երեքշաբթի, 25 հունիսի, 2024 թ.
ԵՄ-ն երկարաձգել է դաշինքի տարածքում ուկրաինացի փախստականների մնալու իրավունքը

Եվրոմիությունը երկարաձգել է ուկրաինացի փախստականներին ընդունելու հատուկ մեխանիզմի գործողության ժամկետը՝ մինչև 2026թ․ մարտի 4-ը։ Այս մասին հայտնել է ԵՄ Խորհրդի մամուլի ծառայությունը, փոխանցում է РБК-ն։

Եվրոստատի տվյալներով՝ ապրիլի վերջին ԵՄ-ում ժամանակավոր պաշտպանություն է ստացել Ուկրաինայից 4,2 մլն փախստական։

Մեխանիզմը գործարկվել է 2022թ․ մարտի 4-ին՝ Ռուսաստանի կողմից ռազմական գործողության սկսվելուց անմիջապես հետո։ Ժամանակավոր պաշտպանություն ստացող անձինք օգտվում են ԵՄ ողջ տարածքում նույն իրավունքներից, ստանում են բժշկական և սոցիալական օգնություն, կրթության հնարավորություն և աշխատաշուկայում հասանելիություն։

1889 | 0
Facebook