Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Կխնդրեմ՝ մի քիչ ավելի խիստ վերաբերվեք ձեր ենթականերին». Վահան Ավագյան

15:18, երեքշաբթի, 25 հունիսի, 2024 թ.
«Կխնդրեմ՝ մի քիչ ավելի խիստ վերաբերվեք ձեր ենթականերին». Վահան Ավագյան

Երևանի ավագանու նիստի ժամանակ «Հանրային ձայնից» Վահան Ավագյանը, դիմելով քաղաքապետ Տիգրան Ավինյանին, անդրադարձավ ասֆալտապատման, շինարարության ոլորտում առկա խնդիրներին. «Խոստումներ են տալիս՝ նենց ենք վերանորոգելու, որ մի քանի տարի կդիմանա, բայց այդ մասին չեմ ուզում խոսել: Ուզում եմ խոսել ձեզ շրջապատող ենթակաների մասին, որոնք տենց էլ չհասկացան, լուրջ չընդունեցին մեր կոնստրուկտիվ մոտեցումը: Օրինակ, ձեր տեղակալ Լևոն Հովհաննիսյան ինձ հրավիրել էր շրջայցի, բայց 70 օրվա մեջ տենց էլ շրջայց չկարողացանք անել: Կխնդրեմ՝ մի քիչ ավելի խիստ վերաբերվեք ձեր ենթականերին: Ասֆալտի մասով այսքանը կասեմ»:

1831 | 0
Facebook