Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մինսկում տեղի է ունեցել Լավրովի և Լուկաշենկոյի հանդիպումը

14:30, երեքշաբթի, 25 հունիսի, 2024 թ.
Մինսկում տեղի է ունեցել Լավրովի և Լուկաշենկոյի հանդիպումը

Բելառուսը և Ռուսաստանը հանդես են գալիս առանց արտաքին միջամտության Եվրասիական մայրցամաքի բոլոր երկրների անվտանգության հարցերի առաջնահերթ քննարկման օգտին։ Այս մասին Մինսկում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման արդյունքներով հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Լավրովը նշել է, որ երկարատև և հանգամանալից զրույց է ունեցել Լուկաշենկոյի հետ։ Քննարկել են երկու երկրների միջև փոխգործակցությունը։

«Պարբերաբար ընդունվում են արտաքին քաղաքական ուղղությամբ համատեղ գործողությունների ծրագրեր: Մենք զեկուցել ենք, թե ինչպես է իրականացվում 2024-2026թթ․ նախանշված ծրագիրը։ Միութենական պետության զարգացման ներկա փուլում առանձնահատուկ նշանակություն ունի մեր ջանքերի հիմնական մասի կենտրոնացումը միջազգային ասպարեզում՝ թափ հավաքող ինտեգրացիոն գործընթացների ուղեկցմամբ»,- ասել է Լավրովը։

1736 | 0
Facebook