Խնդրում ենք սպասել...

Համացանց

Եսային ճանաչվել է տուժող

12:48, երեքշաբթի, 25 հունիսի, 2024 թ.
Եսային ճանաչվել է տուժող

Հունիսի 12-ին Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ժամանակ Ոստիկանության կողմից կիրառված հատուկ միջոցների հետևանքով դաստակի լուրջ վնասվածք ստացած Եսայի Քարամյանի կինը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․ «Սիրելի ընկերներ, հարազատներ ու դեպքով հետաքրքրված մարդիկ, ուզում եմ տեղեկացնել, որ Եսայու երկրորդ վիրահատությունը վաղն է լինելու։ Հավատում ենք` հաջող կընթանան։ Հիմնական գործը աջ ձեռքի մնացած հատվածի վրա է լինելու, բայց գործեր կան նաև ձախ ձեռքի և կրծքավանդակի որոշ բեկորային վնասվածների վրա։
     Միևնույն ժամանակ ուզում եմ տեղեկացնել, որ քիչ առաջ մեր փաստաբան Մ. Եսայանը Քննչական կոմիտեից գրություն է ստացել, որը հաստատում է Եսայու` տուժող ճանաչվելը»:

Աղբյուրը` Նաիրա Սահակյան
1281 | 0
Facebook