Երևանի ավագանու նիստի ժամանակ «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանն ասաց՝ ահազանգեր են ստացել քաղաքացիներից, ըստ որի՝ տրոլեյբուսները ոչ բոլոր կանգառներում են կանգնում. «Տրոլեյբուսից հիմնականում օգտվում են կենսաթոշակի տարիքի մեր քաղաքացիները, ուստի չկանգնելը հավելյալ դժվարություններ է առաջացնում տարեցների համար: Հանրային տրանսպորտը պարտավոր է կանգնել բոլոր կանգառներում»,- նշեց նա: