Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Սպան ասում է` չեմ ծառայում, վերցրեք ձեր 10 մլն-ը, ես գնացի». Արմեն Խաչատրյան

12:30, երեքշաբթի, 25 հունիսի, 2024 թ.
«Սպան ասում է` չեմ ծառայում, վերցրեք ձեր 10 մլն-ը, ես գնացի». Արմեն Խաչատրյան

ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը խոսեց հետևյալ խնդրի մասին. «Քիչ չեն դեպքերը, երբ մարդիկ, ավարտելով ռազմաուսումնական հաստատությունները, դիմում են գրում ու խախտելով պայմանագրի կետերը՝ հեռանում ծառայությունից՝ վճարելով որոշակի տուժանքներ: Կարծում եմ՝ տուժանքն այն միջոցը չէ, որով փորձում ենք վերականգնել ԶՈՒ-ին պատճառված վնասը: ԶՈՒ-ն տարիներ առաջ պլանավորում է՝ որ թվին, ինչքան սպաներ է ստանալու բազային կրթությամբ ու ըստ այդմ իրականացնում է համապատասխան պլանավորում ու գալիս է պահը, սպան ասում է՝ չեմ ծառայում, առ ձեր 10 մլն դրամը, ես գնացի»:

4011 | 0
Facebook