Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ադրբեջանը վրեժ է լուծո՞ւմ». փոխնախարարը հարցն անպատասխան թողեց

12:00, երեքշաբթի, 25 հունիսի, 2024 թ.
«Ադրբեջանը վրեժ է լուծո՞ւմ». փոխնախարարը հարցն անպատասխան թողեց

ՀՀ Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով սահմանային իրավիճակին, ասաց, որ եթե իրավիճակի անհանգստության մասին տեղեկատվություն լինի, լրատվական ծառայությունը կտրամադրի: Իսկ «Ադրբեջանի կողմից տարածվող կեղծ տեղեկություններն ինչի՞ մասին են խոսում», «Ադրբեջանը վրեժ է լուծո՞ւմ» հարցերը փոխնախարարն անպատասխան թողեց:

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր. «Ադրբեջանի ասածը, եթե կարճ ձևակերպենք, հետևյալն է․ ասում է՝ դու ինձ չես թողել 30 տարի ապրեմ, ես էլ քեզ չեմ թողնելու, որ ապրես, ու պիտի վրեժս քեզնից լուծեմ»:

Արման Սարգսյանի ճեպազրույցը
2386 | 0
Facebook