Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ամեն օր ինձ մեղադրում են Պուտինի «պեշկա» լինելու մեջ»․ Վուչիչ

11:48, երեքշաբթի, 25 հունիսի, 2024 թ.
«Ամեն օր ինձ մեղադրում են Պուտինի «պեշկա» լինելու մեջ»․ Վուչիչ

Տարածաշրջանային և տեղական մի շարք լրատվամիջոցներում ամեն օր ինձ մեղադրում են Պուտինի «պեշկա» լինելու մեջ։ Այս մասին հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը:

«Արդեն 2,5 տարի է՝ լսում եմ, որ ես Պուտինի «պեշկան» եմ, ում հրամանով պատերազմ կարող եմ սկսել տարածաշրջանում, ով ինձ հենց այնպես չէ շքանշանով պարգևատրել, և որ ես ամեն ինչ անում եմ՝ նրա հետ համաձայնեցնելով։ Իսկ հետո կարդում ենք, որ Վուչիչը ոչ թե Ուկրաինային է զենք վաճառել, այլ՝ Իսպանիային, Բելգիային, Չեխիային, Աստված գիտի՝ էլ ում, իսկ այդ զենքի մի մասը հայտնվել է Ուկրաինայում։ Դրա համար ես պետք է արդարանա՞մ։ Ընդ որում, մենք զենք չենք արտահանում, միայն՝ Ադրբեջան, Կիպրոս և ԱՄԷ։ Այլևս ոչ մեկի հետ զենքի պայմանագրեր չունենք։ Պաշտպանական

արդյունաբերության զարգացումից հրաժարվելով՝ կարելի է ոչնչացնել սեփական հողը, արդյունաբերության աշխատողները կմնան առանց եկամուտների և կսկսվեն բողոքի ցույցեր ու գործադուլներ»,- ասել է Վուչիչը։

2665 | 0
Facebook