Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Փաշինյանի հայտարարությունը խաբեություն է». Վահե Սարգսյան

12:18, երեքշաբթի, 25 հունիսի, 2024 թ.
«Փաշինյանի հայտարարությունը խաբեություն է». Վահե Սարգսյան

Պատմաբան, խմբագիր Վահե Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մամուլում գրվեց, որ անցյալ շաբաթ օրը տեղի ունեցած քաղաքական ժողովին Փաշինյանը որևէ հստակեցում չի արել՝ ի վերջո ի՞նչ է սպասվում սահմանազատման արդյունքում, ո՞ւր է գնում Հայաստանը:
     Ավելին՝ այլևս անթաքույց հայտարարել է՝ որևէ երաշխիք չկա, որ սահմանազատումից կամ մյուս պահանջների կատարումից հետո Ադրբեջանը վերջնական խաղաղության կգնա ու այլևս սադրանքների չի դիմի:
     Սա արդեն որերորդ անգամն է, որ Նիկոլ Փաշինյանն ուղիղ ասում է՝ ինքը չգիտի այն սահմանագիծն ու ժամը, թե որտեղ և երբ կավարտվեն Ադրբեջանի պահանջները:
     Ավելին, Ալիևն ապրիլին տված իր հարցազրույցում նույնքան ուղիղ ասել է՝ սահամագծման ու ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման (իմա՝ խաղաղության) գործընթացներն ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ՏԱՐԱՆՋԱՏՎԱԾ ԵՆ: Եվ որ սահամանգծումը դա երկարատև ու ԱՌԱՆՁԻՆ մի գործընթաց է, որը ԲՈԼՈՐՈՎԻՆ ԿԱՊ ՉՈՒՆԻ Ադրբեջանի պահանջներով ձևավորվող խաղաղության օրակարգի հետ:
     Հետևաբար, Փաշինյանի այն հայտարարությունը, թե մենք սահմանագծմամբ ստանում ենք անվտանգության ռիսկերի նվազում, ՈՒՂՂԱԿԻ ԽԱԲԵՈՒԹՅՈՒՆ Է և հայ ժողովրդին հերթական անգամ ծուղակի մեջ պահելու գավառական ճարպկություն:
     Իրականում՝ Փաշինյանական «սահմանազատում-սահմանագծումը» ՈՉ ԹԵ ՆՎԱԶԵՑՆՈՒՄ, ԱՅԼ ՇԵՇՏԱԿԻ ԱՎԵԼԱՑՆՈՒՄ Է անվտագության ռիկսերը: Քանզի ՀՀ-ին ՍԱՀՄԱՆԱԳԾՈՒՄԻՑ ԱՌԱՆՁՆԱԲԱՐ ներկայացվող ադրբեջանական պահանջները (ավելի ճիշտ՝ սպառնալիքները) գնալով մեծանում են, իսկ «սահմանագծումով» ավելի հարմար դիրքավորվող ու առանց կրակոցի երկրի խորքը ներթափանցող թշնամին դրանով ստանում է սեփական կործանարար պահանջները շանտաժով ու սպառնալիքներով պարտադրելու անգնահատելի հնարավորություն:
     Փաշինյանի ամեն քայլն ու օրը սրընթաց մոտեցնում են նոր ու ավելի կործանարար պատերազմին: Իսկ խաղաղությունը լինելու է կա՛մ ՀՀ մասնատմամբ ու հայ ժողովրդի ստրկացմամբ, կա՛մ Արցախի վերաազատագրմամբ ու նոր անվտանգության համակարգի ստեղծմամբ»:

Աղբյուրը` Վահե Սարգսյան
2869 | 2
Facebook