Խնդրում ենք սպասել...

Համացանց

«ՌԴ-ում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները դեռ ձնծաղիկներն են». Կարեն Հովհաննիսյան

02:00, երկուշաբթի, 24 հունիսի, 2024 թ.
«ՌԴ-ում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները դեռ ձնծաղիկներն են». Կարեն Հովհաննիսյան

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՌԴ-ում, մասնավորապես, Դաղստանում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները դեռ ձնծաղիկներն են։ ՌԴ-ն, մեր տարածաշրջանում իր դիրքերը զիջելով Թուրքիային, մեծ սխալ է թույլ տվել, ընդ որում, այդ սխալը ժամանակ առ ժամանակ թույլ են տալիս, հետո հասկանում և ուղղում։
     Թուրքիան մեր տարածաշրջանը դեռ ամբողջական իրենով չի արել, անցել է արդեն կանխատեսելի ՌԴ հարավին։ Ինչու եմ ասում Թուրքիա, քանի որ ահաբեկիչները, ըստ տարածված տեղեկատվության, ակտիվ համագործակցում են թուրքական գորշ գայլերի հետ։ Իսկ գորշ գայլերը Էրդողանի ոչ պաշտոնական ուժն է, անտես ձեռքերն են»:

8365 | 0
Facebook