Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 17 հուլիսի, 2024 թ.

Իրադարձություններ

«Տիգրանաշենում բնակիչների հետ սկսել են հատ-հատ աշխատել»․ Գառնիկ Դանիելյան

14:24, ուրբաթ, 21 հունիսի, 2024 թ.
«Տիգրանաշենում բնակիչների հետ սկսել են հատ-հատ աշխատել»․ Գառնիկ Դանիելյան

«Ես տեղեկություն եմ ստացել, որ Տիգրանաշենի բնակիչների հետ էլ են սկսել հատ-հատ աշխատել։ Գնում, ասում են՝ կարո՞ղ է ձեր գույքն ուզենաք վաճառել։ Ամբողջ Հայաստանը դառնալու է Կիրանց»,-այսօր Կիրանցում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ «Շոկի մեջ եմ, ես Կիրանցը տեսել եմ կանգուն, հիմա գյուղի սկզբնամասից քանդված է, մինչև դպրոցի մոտ հողին է հավասարեցրած»,-ասաց նա։ Անդրադառնալով կառավարության կողմից առաջարկվող փոխհատուցման մասին՝ պատգամավորն ասաց, որ փոխհատուցում ստանալու համար պետք է տվյալ անձը դիմում գրի՝ առոչինչ ճանաչելով իր սեփականության վկայականը, նաև նշի, որ այլ գույքային պահանջներ չունի։
     «Կան բնակիչներ, որոնք ասում են՝ չենք ուզում այդ բեռի տակ մտնել, նրանք չեն գնացել այդ գործարքին։ Ասում են՝ եթե գնանք այդ քայլին, չենք կարողանում գիշերները քնել։ Չեն ուզում այդ պատասխանատվությունը կիսել կառավարության հետ»,-ասաց Դանիելյանը՝ հավելելով, որ կան նաև մարդիկ, որոնք համաձայնվել են վերցնել փոխհատուցումը․ «Ամբողջ պետական ապարատը, ուժային կառույցները, տեղական ինքնակառավարման մարմինները աշխատում այս մարդկանց ճնշելու համար»,-ասաց նա։

«Տիգրանաշենում բնակիչների հետ սկսել են հատ-հատ աշխատել»․ Գառնիկ Դանիելյան
2229 | 0
Facebook