Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 17 հուլիսի, 2024 թ.

Իրադարձություններ

«Գյուղում ոմանց դարձրել են «ոչ հայրենասեր», ոմանց՝ հայրենասեր»․ Բագրատ Սրբազան

13:54, ուրբաթ, 21 հունիսի, 2024 թ.
«Գյուղում ոմանց դարձրել են «ոչ հայրենասեր», ոմանց՝ հայրենասեր»․ Բագրատ Սրբազան

«Բացի այն, որ գյուղն են կիսել, պառակտել են նաև ժողովրդին»,-Կիրանցում ասաց Բագրատ Սրբազանը՝ նշելով, որ գյուղացիները իրար դեմ լարվել են, քանի որ մի մասը համաձայնվել է վերցնել պետության տված փոխհատուցումը, մի մասը՝ ոչ։ «Մարդկանց ահաբեկել են, մատնել ճարահատության։ Գյուղը բաժանել են երկու մասի։ Ոմանց դարձրել են «ոչ հայրենասեր», ոմանց՝ հայրենասեր։ Այս ամբողջ սահմանային գյուղերում մի բան կար, որ բոլորին իրար կապում էր, դա սահմանն էր։ Հիմա այդ սահմանն էլ է բաժանել մարդկանց։ Քանդել են մարդկանց հասարակական ընկալումները»,-ասաց Բագրատ Սրբազանը։

«Գյուղում ոմանց դարձրել են «ոչ հայրենասեր», ոմանց՝ հայրենասեր»․ Բագրատ Սրբազան
1278 | 0
Facebook