Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 17 հուլիսի, 2024 թ.

Միջազգային

ՌԴ դեսպանը կանչվել է Հարավային Կորեայի ԱԳՆ

13:18, ուրբաթ, 21 հունիսի, 2024 թ.
ՌԴ դեսպանը կանչվել է Հարավային Կորեայի ԱԳՆ

Սեուլում Ռուսաստանի դեսպան Գեորգի Զինովևը կանչվել է Հարավային Կորեայի ԱԳՆ, որտեղ նրան բողոք են հայտնել՝ կապված Մոսկվայի և Փհենյանի միջև ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի կնքման հետ, հաղորդում է Yonhap-ը։

Ռուսաստանի դեսպանի հետ հանդիպման ժամանակ Հարավային Կորեայի ԱԳՆ ներկայացուցիչներն ընդգծել են, որ Մոսկվայի եւ Փհենյանի ռազմական համագործակցությունը խախտում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը և «բացասաբար ազդում ռուս-կորեական հարաբերությունների և տարածաշրջանում իրավիճակի վրա»։

ТАСС-ը՝ վկայակոչելով Սեուլում ՌԴ դեսպանատունը, հայտնում է, որ Գեորգի Զինովևն իր հերթին Հարավային Կորեայի ԱԳՆ-ում հայտարարել է «շանտաժի եւ սպառնալիքների փորձերի անընդունելիության մասին»։

2386 | 0
Facebook