Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Էս կալոշը խորհրդանշում է մեր փողոցների վերջին օրերի հետադիմական խայտառակությունը»․ Ա․ Բաբաջանյան

12:48, ուրբաթ, 21 հունիսի, 2024 թ.
«Էս կալոշը խորհրդանշում է մեր փողոցների վերջին օրերի հետադիմական խայտառակությունը»․ Ա․ Բաբաջանյան

«Էս կալոշը խորհրդանշում է մեր փողոցների վերջին օրերի հետադիմական, նաև արտաքին քաղաքական այն խայտառակությունը, որը մեզ ուզում է տանել դեպի մահ, կործանում։ Այս թունավոր միջավայրից մեզ ազատում է պետք, և այդտեղ երկու կարծիք չի կարող լինել։ Սա պետք է ուղղակի շպրտվի մեր իրականությունից»,- այսօր ԵՄ անդամկացության համար կազմակերպված լսումների ժամանակ Աժ ամբիոնից, կալոշը թափահարելով, ասաց «Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը։ Նա Ազգային ժողովի ամբիոնից Եվրամիության դրոշը կախեց՝ ասելով․ «Որպեսզի պատկերավոր լինի այս քննարկումը, կուզեմ՝ այս դրոշի ներքո անցկացնել քննարկումները։ Կարծում եմ՝ շատ ավելի գեղեցիկ և պատկերվոր կլինի»,-ասաց նա՝ կալոշը դնելով դրոշի վրա։

Նրա քայլը արժանացավ դահլիճի բուռն ծափահարություններին

«Էս կալոշը խորհրդանշում է մեր փողոցների վերջին օրերի հետադիմական խայտառակությունը»․ Ա․ Բաբաջանյան
3092 | 2
Facebook