Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 24 հուլիսի, 2024 թ.

Իրադարձություններ

«Մենք ցանկալի դաշնակից ենք Եվրոպայի համար»․ Ազատ Արշակյան

12:24, ուրբաթ, 21 հունիսի, 2024 թ.
«Մենք ցանկալի դաշնակից ենք Եվրոպայի համար»․ Ազատ Արշակյան

«Մեր արժանապատվությունը չի վնասվում, երբ դիմում ենք ԵՄ-ին միանալու համար»,-այսօր ԱԺ-ում «Հայաստանի` Եվրոպական միությանն անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի շուրջ» թեմայով ընթացող լսումների ժամանակ ասաց ՀՀ Գերագույն խորհրդի պատգմավոր Ազատ Արշակյանը։ «Նրանք մեզ հրավիրել են, մենք անկոչ չենք, մենք ցանկալի դաշնակից ենք Եվրոպայի համար։ Նրանք, ովքեր հիմա կան մեր կողքերին, չեն ուզում, որ մենք գնանք, նոր են իմացել, որ կարող ենք հեռանալ, «куда денемся да?»»,-ասաց նա՝ նշելով, որ ԱԺ-ում նման հարցի քննարկումը շրջադարձային է։

Հիշեցնենք, որ արտախորհրդարանական 4 կուսակցություններ առաջակում են հանրաքվե անցկացնել՝ ԵՄ-ին անդամակցելու համար։
     Առաջարկը ներկայացրել են «Հայաստանի Եվրոպական կուսակցություն», «Հանուն հանրապետության», «Քրիստոնեա-ժողովրդավարական» և «Հանրապետություն», կուսակցությունները։

1315 | 0
Facebook