Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Պետք է զսպել ադրբեջանական ագրեսիվ մղումները»․ Տիգրան Աբրահամյան

10:18, ուրբաթ, 21 հունիսի, 2024 թ.
«Պետք է զսպել ադրբեջանական ագրեսիվ մղումները»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ադրբեջանը նույնիսկ 44-օրյա պատերազմից հետո հետ չի կանգնել իր հրահրած սպառազինությունների մրցավազքից և զինված ուժերի արմատական ռեֆորմներին զուգահեռ հսկայական գնումներ է անում:
     Ռազմական գնումների հիմնական աշխարհագրությունը մեծ փոփոխություններ չի կրել, այստեղ առաջատարները Իսրայելն ու Թուրքիան են, սակայն ռազմական ոլորտում ադրբեջանական ձեռքբերումները միայն այդ երկրներով չեն սահմանափակվում:
     Սրան զուգահեռ, Ադրբեջանը փորձում է իր նավթադոլարային ազդեցությունն օգտագործել` խոչընդոտներ ստեղծելու հայաստանյան մատակարարումների համար:
     Մեծ ծավալներով սպառազինվելով՝ Ադրբեջանը 2 հիմնական խնդիր է փորձում լուծել:
     Առաջին, ուժերի հավասարակշռվածության խախտում` ի օգուտ Ադրբեջանի, ինչը նրան մեծ հնարավորություններ է տալիս, որպեսզի բանակցային գործընթացում հանդես գա թելադրողի դիրքերից:
     Երկրորդ, Ադրբեջանն իր ռազմավարական նպատակները ձևակերպելիս, ուժի կիրառման հարցը մշտապես պահում է իր քաղաքական զինանոցում:
     Այն հիմնական միջազգային դերակատարները, որոնք հանդես են գալիս տարածաշրջանային երկարատև խաղաղության դիրքերից, պետք է այսպիսի փուլերում զսպեն ադրբեջանական ագրեսիվ մղումները, հակառակ դեպքում, դրանք մի շրջափուլում կմտնեն անկանխատեսելիության դաշտ, իսկ դրա հետևանքների դեմ պայքարն այլևս անիմաստ կլինի:

1336 | 0
Facebook