Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Այսօրվա իմ ասուլիսը չեղարկվում է»․ Սուրեն Պետրոսյան

10:24, ուրբաթ, 21 հունիսի, 2024 թ.
«Այսօրվա իմ ասուլիսը չեղարկվում է»․ Սուրեն Պետրոսյան

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամ Սուրեն Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ԶԼՄ հարգելի ներկայացուցիչներ, այսօրվա իմ ասուլիսը չեղարկվում է տեխնիկական պատճառով, սակայն, հարգելով հանրության տեղեկացված լինելու իրավունքը, ինչպես նաև բազմաթիվ լրագրողների հնչեցրած հարցադրումները ինչպես շարժման հետագա անելիքների, այնպես էլ վերջին օրերին իմ շուրջ տեղի ունեցող տեղեկատվական աղմուկի, ուղղորդված արշավի և այլ տարբեր հարցերի վերաբերյալ, կրկին պատրաստակամություն եմ հայտնում պատասխանելու բոլոր այդ հարցերին այլ ձևաչափով, ձեզ հարմար պահի, հարգելի´ լրագրողներ:
     Ես հավատարիմ եմ այն սկզբունքներին, որոնցով մեկնել եմ Կիրանց և Ոսկեպար:
     Ես իմ ուղուց չեմ շեղվելու»:

3010 | 1
Facebook