Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հարսի աչքերին նյութ են փչել ու հափշտակել վզնոցը». սկեսուրի ահազանգը

18:18, հինգշաբթի, 20 հունիսի, 2024 թ.
«Հարսի աչքերին նյութ են փչել ու հափշտակել վզնոցը». սկեսուրի ահազանգը

ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել․ «Հունիսի 15-ին, ժամը 16.36-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած կինը հայտնեց, որ մոտ 10 րոպե առաջ ինչ-որ նյութ են փչել հարսի աչքերին ու հափշտակել վզնոցը:
     Պարզվեց, որ Անդրանիկի փողոցում նյութը դեմքին փչելուց հետո մի տղամարդ պարանոցից քաշել-պոկել է խաչով շղթան` պատճառելով 550 հազար դրամի վնաս:
     Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների ու քննչական գործողությունների արդյունքում պարզվեց, որ ավազակությունը կատարել է մայրաքաղաքի Արարատյան 1-ին զանգվածի բնակիչ 41-ամյա մի տղամարդ: Ի դեպ, կասկածյալը նախկինում բազմիցս դատապարտվել ու կրել էր պատիժը` այդ թվում նաև ավազակության համար:
     Հունիսի 18-ին, առավոտյան ժամը 11-ին, 41-ամյա տղամարդը հայտնաբերվեց բնակության վայրի տարածքում, ավազակություն կատարելու կասկածանքով ձերբակալվեց, իր վարած մեքենայով հանդերձ տեղափոխվեց ոստիկանության Մալաթիայի բաժին, ապա ներկայացվեց նախաքննական մարմին:
     Ձեռնարկվում են միջոցներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Նախաքնությամբ դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են»։

«Հարսի աչքերին նյութ են փչել ու հափշտակել վզնոցը». սկեսուրի ահազանգը
3328 | 0
Facebook