ՀՀ և Լիտվայի ԱԳ նախարարները ԵՄ-ին առնչվող հարցերի շուրջ համագործակցության մասին հուշագիր են ստորագրել
16:54, հինգշաբթի, 20 հունիսի, 2024 թ.
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ ՀՀ և Լիտվայի ԱԳ նախարարների հանդիպմանը հաջորդել է «Լիտվայի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև Եվրոպական Միությանն առնչվող հարցերի շուրջ համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագրի ստորագրումը։