Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մոսկվայում «Էդգար» փոթորկի զոհ է դարձել 1 մարդ

15:54, հինգշաբթի, 20 հունիսի, 2024 թ.
Մոսկվայում «Էդգար» փոթորկի զոհ է դարձել 1 մարդ

Մոսկվայում մոլեգնող «Էդգար» փոթորիկը 1 մարդու կյանք է խլել, հաղորդում է Baza թելեգրամյան ալիքը։ Տղամարդը մահացել է մինչ շտապօգնության ժամանումը։

Մոսկվայի զբոսայգիների մուտքն վաղ առավոտից փակ է։ Քաղաքային իշխանությունները խնդրում են մինչև օրվա վերջ զերծ մնալ փողոց դուրս գալուց և առանց ավելորդ անհրաժեշտության ավտոմեքենաներով երթևեկելուց:

112 թելեգրամյան ալիքն, իր հերթին, հայտնում է 10 տուժածի մասին։ Նշվում է, որ տուժածների թվում 1 երեխա կա։

4499 | 0
Facebook