Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Պատրաստ ենք մեկ ամսվա ընթացքում համաձայնագիր կնքել Բաքվի հետ»․ Արարատ Միրզոյանը՝ Վիլնյուսում

15:30, հինգշաբթի, 20 հունիսի, 2024 թ.
«Պատրաստ ենք մեկ ամսվա ընթացքում համաձայնագիր կնքել Բաքվի հետ»․ Արարատ Միրզոյանը՝ Վիլնյուսում

Ադրբեջանը դեռ չի պատասխանել մեկ ամսվա ընթացքում խաղաղության պայմանագիր կնքելու Հայաստանի առաջարկին։ Այս մասին Վիլնյուսում Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Երևանը կարևոր է համարում համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունների ավարտը և պատրաստ է այն ստորագրել մեկ ամսվա ընթացքում։ Բացի այն, որ Բաքուն դեռ չի պատասխանել այդ առաջարկին, նոր պահանջներ է առաջադրում, որոնք առնվազն հարցեր են առաջացնում Ադրբեջանի անկեղծության և տարածաշրջանում խաղաղության հասնելու ձգտման տեսանկյունից»,- ասել է Միրզոյանը։

1432 | 0
Facebook