Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ադրբեջանի ԱԳն-ն կրկին պահանջ է դրել` փոխել ՀՀ Սահմանադրությունը

18:30, չորեքշաբթի, 19 հունիսի, 2024 թ.
Ադրբեջանի ԱԳն-ն կրկին պահանջ է դրել` փոխել ՀՀ Սահմանադրությունը

«Ադրբեջանի և Հայաստանի միջև իրական և տևական խաղաղության պայմանագրի կնքման հիմնական պայմանն Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի տարածքային հավակնությունների դադարեցումն է»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն:

«Այդ պահանջներն ամրագրված են ՀՀ բազմաթիվ իրավական և քաղաքական փաստաթղթերում, մասնավորապես՝ Հայաստանի Սահմանադրությամբ, որն ուղղակիորեն հղում է անում Հայաստանի անկախության հռչակագրին, որը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միավորման կոչ է անում», - ասել է Հաջիզադեն:

Հայաստանի ԱԳՆ-ի տրամաբանությունը, թե այս խնդիրը կարելի է անտեսել, ցույց է տալիս, որ այս երկիրը շահագրգռված չէ կայուն խաղաղությամբ, հավելել է նա:

2156 | 0
Facebook