Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Իրադարձություններ

«Ոստիկանությունը չի կարողանում ամբոխի կառավարում իրականացնել»․ Արաքս Մելքոնյան

16:00, չորեքշաբթի, 19 հունիսի, 2024 թ.
«Ոստիկանությունը չի կարողանում ամբոխի կառավարում իրականացնել»․ Արաքս Մելքոնյան

Հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների ու ոստիկանության գործողությունների թեմայով քննարկման ժամանակ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Արաքս Մելքոնյանը հայտարարեց, որ ոստիկանությունը գործել է անհամաչափ և հատուկ միջոցների գործադրումը տեղին չի եղել․ «Մեր ոստիկանությունը, ըստ մեր վերջին տարիների դիտարկումների, չի կարողանում պատշաճ կոմունիկացիա տանել հավաքի մասնակիցների հետ։ Չեն կարողանում ամբոխի կառավարում իրականացնել»,- ասաց նա՝ նշելով, որ ոստիկանությունը պետք է հիմնավորի՝ արդյո՞ք այդ իրավիճակում անփոխարինելի էր հատուկ միջոցների գործադրումը։ «Ոստիկանությունը գործել է անհամաչափ, անհրաժեշտ չէր հատուկ միջոցների գործադրումը։ Գործադրողները պետք է պատասխանատվության ենթարկվեն իրենց արարքների համար։ Խիստ կասկածում եմ, իհարկե, որ մեր այս դատաիրավական համակարգում քննչական կոմիտեն և դատախազությունը քրեաիրավական պատշաճ գնահատական կտան այս իրավիճակին։ Բայց պիտի մի բան էլ ասեմ, որպեսզի ներկայիս դրությունը շատ չքարկոծենք, էս նույնն էր և՛ 15 թվականին, և՛ 16 թվականին, և՛ 18 թվականին»,- ասաց Մելքոնյանը։

«Ոստիկանությունը չի կարողանում ամբոխի կառավարում իրականացնել»․ Արաքս Մելքոնյան
1977 | 0
Facebook