Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Շարժումը կենտրոնացված ֆինանսական մուտքեր չունի»․ Բագրատ Սրբազան

14:18, չորեքշաբթի, 19 հունիսի, 2024 թ.
«Շարժումը կենտրոնացված ֆինանսական մուտքեր չունի»․ Բագրատ Սրբազան

«Ես ֆինանսական մասով բացարձակ պատասխանատվություն չունեմ, ոչ էլ գիտեմ՝ ինչ է լինում, մարդիկ մասնակցում են իրենց գումարներով, իրենց միջոցներով»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով Շարժման ֆինանսական աղբյուրների վերաբերյալ հարցին։
     «Հրապարակի բեմահարթակի մասով էլ դիմեք համապատասխան կազմակերպությանը, կասեն՝ ովքեր են վարձել, ինչ գումարներով և ինչպես։ Մենք կենտրոնացված ֆինանսական մուտքեր չունենք, չեք հավատում, չէ՞, բայց այդպես է»,- ասաց նա։ Շարժման հավաքներին մասնակցելու համար ենթադրյալ գումարներ բաժանելու գործերով ձերբակալվածների մասին խոսելիս՝ նշեց․ «Ամեն ինչ կպարզվի»։

«Շարժումը կենտրոնացված ֆինանսական մուտքեր չունի»․ Բագրատ Սրբազան
1132 | 0
Facebook