Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Գործող իշխանությունը երկիրը հասցրել է անդառնալի կետի». Արշակ Կարապետյան

14:24, չորեքշաբթի, 19 հունիսի, 2024 թ.
«Գործող իշխանությունը երկիրը հասցրել է անդառնալի կետի». Արշակ Կարապետյան

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, «Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդ Արշակ Կարապետյանը ծրագրային ելույթ է ունեցել կուսակցության երկրորդ համագումարում (հատված). «Մենք ձեզ հետ այսօր քաջ գիտակցում ենք ոչ միայն Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանն ու պետականությանը, այլև ողջ աշխարհասփյուռ հայությանը սպառնացող ակնհայտ վտանգը: Գործող իշխանությունն իր ոչ կոմպետենտ գործողություններով երկիրը հասցրել է անդառնալի կետի։ Պետական կառավարման համակարգի անգործությունն ու պաշտոնատար անձանց ցածր որակավորումն ընդունում է նաև Կառավարության ներկայիս ղեկավարը՝ փորձելով սեփական մեղքը բարդել ենթակաների ուսերին։ Իսկ ո՞վ է ձևավորել այդպիսի պետական ապարատ։ Եթե էֆեկտիվ միջոցներ չձեռնարկեք ստեղծված իրավիճակից դուրս գալու համար, շատ շուտով մենք տեղ չենք ունենա մեր հզոր նախնիների երկրում...
     Գիտակցելով հայ ժողովրդի և ապագա սերունդների առջև անձնական պատասխանատվությունը՝ «Համահայկական ճակատ» շարժումը և կուսակցությունը կոչ են անում համախմբել բոլոր հայրենանվեր ուժերին՝ պաշտպանելու Հայաստանի ինքնիշխան իրավունքները, պահպանելու նրա տարածքային ամբողջականությունն ու պետականությունը, նրա պատմությունը, հավատքը և ազգային մշակույթը»:

1663 | 0
Facebook