Սպիտակ տունը չեղարկել է ԱՄՆ-Իսրայել բարձր մակարդակով հանդիպումը՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի տարածած տեսանյութի պատճառով, որում նա պնդում է, որ ԱՄՆ-ն հետաձգում է Իսրայելին ռազմական օգնության հատկացումը, գրում է Axios-ը՝ հղում կատարելով ամերիկացի և իսրայելցի պաշտոնյաներին։
Հանդիպումը, որի ընթացքում ԱՄՆ-ն և Իսրայելը պետք է քննարկեին Իրանի թեման, նախատեսված էր հինգշաբթի։ Սակայն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի գլխավոր խորհրդականներին «զայրացրել է» Նեթանյահուի տեսագրությունը։
Axios-ը նշում է, որ հանդիպումը չեղարկելու որոշումը «ինքնաբուխ» է եղել․ իսրայելցի որոշ պաշտոնյաներ բանակցությունների համար մեկնում էին Վաշինգթոն, սակայն նրանց հորդորել են հետ վերադառնալ։ «Ամերիկացիները զայրացած են։ Բիբիի (Նեթանյահուի մականունը-խմբ․) տեսանյութը մեծ վնաս է հասցրել»,- պարբերականի հետ զրույցում ասել է իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյան։