Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հանրային հեռուստաընկերություն»-ը հայտարարություն է տարածել

20:06, երեքշաբթի, 18 հունիսի, 2024 թ.
«Հանրային հեռուստաընկերություն»-ը հայտարարություն է տարածել

«Հանրային հեռուստաընկերություն»-ը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով զերծ մնալ «Հանրային հեռուստաընկերության»-ը և իրենց մասնագիտական պարտականությունները կատարող աշխատակիցներին թիրախավորելուց:
     «Վերջին մեկ ամսվա ընթացքում քաղաքական տարբեր շրջանակներ սոցիալական հարթակներում և իրենց ելույթներում թիրախավորում են «Հանրային հեռուստաընկերություն»-ը, տարածում Հանրայինի «Լուրեր»-ի լրագրողների լուսանկարները, հնչեցնում տարաբովանդակ կոչեր:
     «Հանրային հեռուստաընկերություն»-ը փորձում էր զերծ մնալ այս հարցին անդրադառնալուց, քանի որ կատարված թիրախավորումները ընկալել է որպես ընկերությանը քաղաքական գործընթացներում ներգրավելու փորձ:
     Հաշվի առնելով վերջին օրերին ակտիվացած թիրախավորման նոր ալիքը՝ քաղաքական տարբեր կողմերին կոչ ենք անում զերծ մնալ «Հանրային հեռուստաընկերության»-ը և իրենց մասնագիտական պարտականությունները կատարող աշխատակիցներին թիրախավորելուց»,- ասված է հայտարարության մեջ:

4445 | 2
Facebook