Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մահեր չեղան, քանի որ Նիկոլը փողոցում չէր հրահանգավորում»․ Արծվիկ Մինասյան

15:54, երեքշաբթի, 18 հունիսի, 2024 թ.
«Մահեր չեղան, քանի որ Նիկոլը փողոցում չէր հրահանգավորում»․ Արծվիկ Մինասյան

«Բոլոր էն շարժումները կամ էն հակադրությունները, որին Նիկոլ Փաշինյանն ինչ-որ դերակատարություն է ունեցել, արյունն անխուսափելի է եղել»,- այսօրվա ասուլիսի ժամանակ ասել է ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
     «2008թ. մարտի 1-2-ի իրադարձություններում առանցքային դերակատարություն ստանձնած Նիկոլ Փաշինյանն արյուն բերող անձ է և այնքան ժամանակ, քանի դեռ ունի էդ հնարավորությունը, արյուն է բերելու: Որևէ կապ չունի, թե տվյալ ժամանակ ո՞վ է նախագահը, գլխավոր խնդիրը հետևյալն է՝ կա՞ արդյոք էդ գործողության մեջ Նիկոլ Փաշինյան անձը»,- ասաց նա՝ առանձնացնելով երկու հանգամանք, թե ինչո՞ւ հունիսի 12-ին Բաղրամյանում կորուստներ չգրանցվեցին։ «Առաջինը, որ Նիկոլ Փաշինյանն էդ օրը փողոցում չէր և չէր հրահանգավորում, ինքը հակառակ կողմում խրախուսում էր ոստիկանների բռնությունները։ Երկրորդ՝ մարտի 1-2-ի ժամանակ փողոցում հրկիզումները, նետված «մոլոտովյան» շշերը, դրանց հիմնական բեռն էլ է Նիկոլ Փաշինյանի վրա, էն որ փառավորվում էր սիրտը։ Իսկ հունիսի 12-ին մեր քաղաքացիների կողմից որևէ ջարդարարության դեպք տեսա՞ք»,- հավելեց նա:

«Մահեր չեղան, քանի որ Նիկոլը փողոցում չէր հրահանգավորում»․ Արծվիկ Մինասյան
1542 | 0
Facebook