Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Շառլ Միշելը կարող է զբաղեցնել Բելգիայի ԱԳ նախարարի պաշտոնը․ #Politico

14:18, երեքշաբթի, 18 հունիսի, 2024 թ.
Շառլ Միշելը կարող է զբաղեցնել Բելգիայի ԱԳ նախարարի պաշտոնը․ #Politico

Եվրոխորհրդի նախագահ Շառլ Միշելը կարող է զբաղեցնել Բելգիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնը, հաղորդում է Politico-ն՝ հղում կատարելով բելգիացի 2 պաշտոնյաների։

«Դեռ վաղ է խոսել Միշելի նշանակման մասին, բայց դա միանգամայն իրատեսական է»,- ասել է թերթի զրուցակիցներից մեկը։ Աղբյուրների խոսքով՝ այդ նշանակումն իմաստ ունի, քանի որ ավելի վաղ Միշելը գլխավորել է երկրի կառավարությունը՝ 2014-2019թթ.: Բացի այդ, թերթը նշում է, որ «Ռեֆորմիստական շարժում» կուսակցությունը, որի անդամ է Միշելը, բարձր արդյունքներ է ցույց տվել Բելգիայի ֆրանկոֆոն հատվածի ընտրություններում: Դա թույլ է տալիս նրան հավակնել Բելգիայի կառավարությունում մի քանի պաշտոնների, այդ թվում՝ ԱԳ նախարարի։

1517 | 0
Facebook