ՆԱՏՕ-ին անդամակցելու համար Ուկրաինան պետք է հաղթի այս պատերազմում։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան Ազգային Անվտանգության խորհրդում ռազմավարական հաղորդակցությունների գծով համակարգող Ջոն Քիրբին, հաղորդում է РБК Украина-ն։
«ԱՄՆ-ն ամեն ինչ անում է, որպեսզի համոզվի, որ ուկրաինացիները կարող են դա անել։ Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանը, հիշեցնեմ, որ և՛ դաշինքը, և՛ ԱՄՆ-ն հայտարարել են, որ նախ պետք է հաղթել այդ պատերազմում»,- ասել է Քիրբին՝ նշելով, որ «ԱՄՆ նախագահը հավատում է, որ ՆԱՏՕ-ն է Ուկրաինայի ապագան»։