Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Իրինա Մկրտչյանն է՝ Հանրայինի եթերով սուտ ու կեղծիք «կերակրողը»»․ Սրբազան պայքար

11:48, երեքշաբթի, 18 հունիսի, 2024 թ.
«Իրինա Մկրտչյանն է՝ Հանրայինի եթերով սուտ ու կեղծիք «կերակրողը»»․ Սրբազան պայքար

«Սրբազան պայքար» թելեգրամյան ալիքը հայտնում է. «Ծանոթացեք, Իրինա Մկրտչյանն է՝ Հանրային հեռուստաընկերության եթերով ժողովրդին սուտ ու կեղծիք «կերակրողը»։

Կատարելով մարդու որդու պատվերը՝ երկու օր առաջ խայտառակ տեսանյութ է պատրաստել Սրբազան պայքարի և նրա առաջնորդ Բագրատ Սրբազանի մասին։ Նյութի վերնագիրն արդեն իսկ խոսում է այս գրչակի բարոյական նկարագրի մասին։ Այստեղ խոսելու բան էլ չկա։

Պարզապես ցանկանում ենք, որպեսզի մարդիկ շատ լավ իմանան, թե ով ով է մեր երկրում։ Ոչ ոքի չենք խնայելու։ Բոլորի մասին ասելու ենք ճշմարտությունը, միայն ճշմարտությունը և ոչինչ բացի ճշմարտությունից»։

Աղբյուրը` Սրբազան պայքար
2970 | 2
Facebook