Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Նռնակները կիրառվել են ոստիկանապետի և ոստիկանության զորքերի հրամանատարի հրամանով․ զեկույց

00:06, երեքշաբթի, 18 հունիսի, 2024 թ.
Նռնակները կիրառվել են ոստիկանապետի և ոստիկանության զորքերի հրամանատարի հրամանով․ զեկույց

Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը և Հայաստանի հելսինկյան կոմիտեն հրապարակել են համատեղ հատուկ զեկույց՝ հունիսի 12-ին Երևանում՝ Ազգային ժողովի նստավայրի մոտ տեղի ունեցած հավաքի և ոստիկանության գործողությունների վերաբերյալ։

Կատարված մանրազննին հետազոտության արդյունքում զեկույցն անդրադառնում է հավաքի ընթացքում տեղի ունեցած միջադեպերին և ոստիկանության գործողություններին, որոնց բազմաթիվ դրվագներ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքով արգելված արարքներ։ Արձանագրված փաստերը հիմք են տալիս ենթադրելու, որ նռնակների կիրառումը ոստիկանապետ Ա․ Հովհաննիսյանի և ոստիկանության զորքերի հրամանատար Ա․ Բաբայանի ուղիղ հրամանով է տեղի ունեցել։
     Ամբողջական զեկույցը՝ հղմամբ:

2603 | 0
Facebook