Վարդան Ղուկասյանը՝ Շանթ Հարությունյանի հետ հնարավոր համագործակցության մասին
14:18, շաբաթ, 15 հունիսի, 2024 թ.
«ԴՕԿ» կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․ «Ինձ երեկվանից հարցնում են՝ արդյոք խոսել եմ Շանթ Հարությունյանի հետ և հնարավոր է արդյոք համագործակցություն։ Պատասխանում եմ հրապարակային։ ՈՉ, չենք խոսել։ Համագործակցության հնարավորություն, այո՛, տեսնում եմ ռադիկալ ուժերի հետ, այդ թվում՝ հարգարժան Շանթի»։