Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ուղիղ միացում՝ GG ընկերության գրասենյակից

13:36, շաբաթ, 15 հունիսի, 2024 թ.
Ուղիղ միացում՝ GG ընկերության գրասենյակից

Ինչպես արդեն հայտնել էինք, այս պահին խուզարկություն է իրականացվում GG ընկերության գրասենյակում։ Այստեղ են փաստաբաններ Արսեն Բաբայանն ու Սերգեյ Հարությունյանը։

Հիշեցնենք՝ օրեր առաջ ընկերության հիմնադիր Խաչատուր Գրիգորյանը հետևյալ գրառումն էր կատարել իր էջում․ «Եթե դու հայ ես, եթե ինձ բարևելուց ուզում ես, որ ես քեզ հարգեմ, քո տեղը Բաղրամյանի վրա է»։

«ՀԺ»-ին ՔԿ-ից հայտնել են, թե վարույթը նախաձեռնվել է դեռևս 2023թ-ին։ Այս ընթացքում քննչական, վարութային գործողությունները շարունակվել են։ Նախաքննության ներկա փուլում առաջացել է նման գործողություններ իրականացնելու անհրաժեշտություն, որը և կատարվում է։

Ուղիղ միացում՝ GG ընկերության գրասենյակից
2422 | 0
Facebook