Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 24 հուլիսի, 2024 թ.

Համացանց

«Սրբազանը Նիկոլի քաղաքական հոգեհանգիստն արել է, մնացել է քաղաքական թաղումը». Իշխան Սաղաթելյան

23:00, ուրբաթ, 14 հունիսի, 2024 թ.
«Սրբազանը Նիկոլի քաղաքական հոգեհանգիստն արել է, մնացել է քաղաքական թաղումը». Իշխան Սաղաթելյան

«Ես վստահ եմ, որ Բագրատ սրբազանը Նիկոլի քաղաքական հոգեհանգստի արարողությունը կանի, արդեն արել է, մնացել է քաղաքական թաղումը, պանիխիդան եղել է արդեն»,- այսօր հրավիրած ասուլիսում ասել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը: Ըստ նրա, շարժումը ցույց է տվել, որ, նախ, հայ ժողովուրդը Նիկոլի օրակարգին դեմ է ու հաշտ չի, երկրորդը՝ փաստել է, որ Նիկոլը չունի լեգիտիմություն ու այս ժողովրդի հետ կապ չունի: Երրորդ՝ այս մարդը իր իշխանությունը պահելու համար պատրաստ է նոր արյուն թափել, նոր բռնությունների գնալ, բայց նաև արձանագրել է, որ ժողովուրդը նույնիսկ կրակոցից հետ չի գնում:

«Սրբազանը Նիկոլի քաղաքական հոգեհանգիստն արել է, մնացել է քաղաքական թաղումը». Իշխան Սաղաթելյան
1744 | 0
Facebook