Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Արյունատվության ակցիային մասնակցեցի ամուսնուս հետ»․ Անահիտ Ավանեսյան

18:00, ուրբաթ, 14 հունիսի, 2024 թ.
«Արյունատվության ակցիային մասնակցեցի ամուսնուս հետ»․ Անահիտ Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իմ ընտանիքում արյունատվությունը համարվում է կյանք փրկելու հնարավորություն, որը բաց թողնել չի կարելի:
     Այսօր` Արյան դոնորի համաշխարհային օրը, արյունատվության բացօթյա ակցիային մասնակցեցի ամուսնուս հետ:
     Ինքնազգացողությունս շատ լավ է, քանի որ արյունատվությամբ կարևոր մեկի կյանքն ենք փրկում, մեր առողջությունը բարելավվում է, ունենում ենք ինքնաբավության անբացատրելի զգացում:
     Շնորհակալ եմ ՁԵԶ, սիրելի՛ դոնորներ»:

2434 | 0
Facebook