Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Փաշինյանը շատ լավ տիրապետում է իրավիճակի տնօրինման հմտություններին»․ Հակոբ Բադալյան

17:24, ուրբաթ, 14 հունիսի, 2024 թ.
«Փաշինյանը շատ լավ տիրապետում է իրավիճակի տնօրինման հմտություններին»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադլյանը թելեգրամյան իր ալիքում գրում է․ «Նիկոլ Փաշինյանը շատ լավ տիրապետում է իրավիճակի տնօրինման մեդիատեխնոլոգիական հմտություններին: Կամ ինքն անձամբ, կամ մարդիկ, որոնք հուշում են գաղափարները: Հեծանիվ, Բելառուս, հիմա «կղերաֆեոդալ»: Որը կլինի հաջորդը: Իսկ այդ իմաստով ի՞նչ է արվում հակառակ ճամբարում, դավաճանից բացի: Գործնականում ոչինչ: Մինչդեռ, անգամ այդ շատ կոշտ եւ մեղադրական բնորոշումը ունի ՕԳԳ «վաղեմության ժամկետ» եւ այն ազդում է սահմանափակ շրջանակի հանրային շերտի վրա, եթե ժամանակի ընթացքում չի ուժգնանում նոր փաստերով: Ինչ է տեղի ունենում գործընթացների «ստորջրյա» մասում, իհարկե այլ հարց է: Այստեղ արդեն թելադրողը արտաքին միջավայրն է»:

2505 | 0
Facebook