Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Փաշինյանը չի՞ վստահում իր ձևավորած ՊՊԾ-ին. «Հրապարակ»

09:00, ուրբաթ, 14 հունիսի, 2024 թ.
Փաշինյանը չի՞ վստահում իր ձևավորած ՊՊԾ-ին. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած բախման ժամանակ, մեր տեղեկություններով, ԱԺ շենքի ներսում մարտական ավտոմատներով Նիկոլ Փաշինյանի անվտանգությունն ապահովել է միանգամից 4 ուժային կառույց՝ ԱԱԾ 2 ստորաբաժանում՝ «Ալֆան» եւ նորաստեղծ հատուկ ջոկատայինները, ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանության հատուկ ջոկատայինները, ՊՊԾ-ն։ Ամերիկյան մարտաֆիլմերում անգամ նման բան չես տեսնի։ Իրավապահ համակարգում ասում են՝ նախկինում նման բան երբեւէ չի եղել: Իսկ ինչո՞վ չի բավարարել Փաշինյանին իր ձեւավորած ՊՊԾ-ն: Պատճառը թերեւս նրա կասկածամտությունն է` վստահ չէ, որ մի կառույցը պատշաճ կծառայի: Փորձում է Վահե Ղազարյանի, Արմեն Աբազյանի, Արմեն Գասպարյանի նվիրվածությունը եւ մի կառույցով վերահսկում մյուսին»:


    
    

2251 | 0
Facebook