Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 17 հուլիսի, 2024 թ.

Համացանց

«Հանրային կոչվածը վերանվանեք՝ Նիկոլ Փաշինյանի անվան հեռուստաընկերություն»․ Ոսկան Սարգսյան

01:00, ուրբաթ, 14 հունիսի, 2024 թ.
«Հանրային կոչվածը վերանվանեք՝ Նիկոլ Փաշինյանի անվան հեռուստաընկերություն»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը․ «Հարկատուներիս փողերով ճոխ սնվող, դրան գումարած գովազդային դաշտում մեծ փողեր աշխատող հանրային կոչված հեռուստաընկերության եթերում շարունակ Նիկոլ Փաշինյանը և իր «քայլող ուսապարկերը» Բագրատ Սրբազանին են մեղադրում խաղաղ ցույցի մասնակիցներին լուսաձայնային նռնակներով ռմբակոծելու, տասնյակ մարդկանց վիրավորվելու համար։ Հանրայինը ոչ մի հակառակ տեսակետ, ճշմարտության հետ առնչվող ոչ մի կարծիք չի հնչեցնում։ Հանրային կոչվածը վերանվանեք Նիկոլ Փաշինյանի անվան խիստ իշխանահաճո հեռուստաընկերություն։ Հանրայինի եթերում պարբերաբար իրենց գովազդն է հնչում, որ իրենք 24/7 ռեժիմով օբյեկտիվ լրատվություն են ներկայացնում։ Օբյեկտիվ բառը ձեզ ընդհանրապես չի սազում»։

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
1525 | 0
Facebook