Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Փաստորեն ԱՄՆ-ն այդքան էլ դեմ չէ, որ լուսաձայնային նռնակներով ցուցարարներին փռեն ասֆալտին»․ Մալխասյան

00:24, ուրբաթ, 14 հունիսի, 2024 թ.
«Փաստորեն ԱՄՆ-ն այդքան էլ դեմ չէ, որ լուսաձայնային նռնակներով ցուցարարներին փռեն ասֆալտին»․ Մալխասյան

Քաղաքական մեկնաբան Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Փաստորեն ժողովրդավարության մասին լոլոներ կարդացող ԱՄՆ-ն այդքան էլ դեմ չէ, որ լուսաձայնային նռնակներով ցուցարարներին փռեն ասֆալտին: Ինձանից լավ են հասկանում, որ Հայաստանում հակառուսականության աճը ամենիևին էլ չի նշնակում ԱՄՆ-ի վարկանիշի բարձրացում:
     Առավել ևս 2020 թվականի պատերազմից հետո, երբ ակնհայտ դարձավ, թե ինչ շահեր է հետապնդում ԱՄՆ-ն տարածաշրջանում և թե ինչքանով է հուզվում Ադրբեջանի շահերի համար:
     ԱՄՆ-ի վարկանիշը չի փրկի անգամ այն միլիոնավոր դոլարների գրանտները, որոնք անխնա բաժանում են՝ ըստ էության գոնգոների վերածված ու իշխանությանը ծառայող ՀԿ-ներին: Փաստացի ԱՄՆ-ն պաշտպանում է Նիկոլի պրոադրբեջանական քաղաքականությունը»։

2153 | 2
Facebook