Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 17 հուլիսի, 2024 թ.

Համացանց

«Արդյո՞ք Սփյուռքը պետք է մասնակցի ՀՀ ներքաղաքական գործընթացներին»․ Վրույր Թադևոսյան

23:24, հինգշաբթի, 13 հունիսի, 2024 թ.
«Արդյո՞ք Սփյուռքը պետք է մասնակցի ՀՀ ներքաղաքական գործընթացներին»․ Վրույր Թադևոսյան

Լրագրող Վրույր Թադևոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Քաղաքական առումով Սփյուռք-Հայաստան կապերի ամենաշատ քննարկված թեման. արդյո՞ք Սփյուռքը պետք է մասնակցի Հայաստանի ներքաղաքական գործընթացներին: 2018-ից հետո, երբ Սփյուռքն ակտիվորեն աջակցեց մի ուժի, որը հետագայում պիտի պատերազմ պարտվեր ու հայրենիք կորցներ, շատ բան փոխվել է: Խաբված զգալով՝ մեծ զանգվածներ հասկացան, որ ինֆորմացիայի ու ներքին անցուդարձերի վերաբերյալ տեղեկատվության պակաս ունեն: Ընդ որում՝ պատերազմի ժամանակ ու դրան հաջորդող «վերականգնողական» շրջանում Սփյուռքը շարունակեց վիրավոր երեխու պես հոգ տանել Հայաստանի մասին, բայց՝ կտրված մնաց ներքին գործընթացներից: Ու հիմա էլ զուտ դիտորդի կարգավիճակում է՝ հավաքական իմաստով (քաղաքական «գործ անող» անհատներ շատ կան): Արդյո՞ք սա ճիշտ է: Արդյո՞ք պիտի Սփյուռքը քաղաքական ասելիք ունենա հայաստանյան ներքին հարցերում: Ի՞նչ անելիք ունի Սփյուռքը, երբ երկրում իշխանափոխություն է: Պիտի՞ մասնակցի, թե՞ պիտի ձեռնպահ մնա»։

1373 | 0
Facebook