Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 24 հուլիսի, 2024 թ.

Իրադարձություններ

«Ժողովո՛ւրդ, դուք երեկ մեծագույն հաղթանակ եք արձանագրել»․ Բագրատ Սրբազան

20:48, հինգշաբթի, 13 հունիսի, 2024 թ.
«Ժողովո՛ւրդ, դուք երեկ մեծագույն հաղթանակ եք արձանագրել»․ Բագրատ Սրբազան

Բագրատ Սրբազանն իր ելույթում անդրադարձավ երեկ Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում տեղի ունեցած բռնություններին․ «Այն, ինչ տեղի ունեցավ, բոլոր սահմաններից, չափանիշներից, ընկալումներից, ըմբռնումներից վեր էր, նույնիսկ սպասելիքներից։ ՀՀ ամբողջ ժամանակահատվածում խաղաղ, ընտանիքներով հավաքված մարդկանց վրա այդ աստիճանի բռնաճնշումներ գործադրելու սովորություն չի եղել, եղել են տարատեսակ բախումներ, բայց երեկվանը ցույց է տալիս այն իշխանության դեմքը, որը եկել էր իշխանության՝ հայտարարելով, թե երկրում փշալարերը, ջրցաններն այլևս այլ նպատակների համար են․․․ Ժողովո՛ւրդ, դուք երեկ մեծագույն հաղթանակ եք արձանագրել, որովհետև իրենք մտածում էին՝ էդ միջոցով կվախենաք, սակայն ճշմարտության համար պայքարող մարդը չի կարող վախենալ»,- ասաց Սրբազանը։

1272 | 0
Facebook