Արցախցի Տաթև Վիրաբյանը` Տաթև Արցախին, գրառում է կատարել ու լուսանկար հրապարակել. «Ժողովուրդ ջան ես արդեն լավ եմ, տանն եմ։
Էս նկարում էլ լուրջ դեմքով Արսեն Բաբայանին էի գրում, որ ոտքիս ժապավենը պայթյունից կտրվել ու կորել է:
Ոչինչ, էս էլ կանցնի, հայրենիքի համար կյանք չխնայողի համար ոտքի վնասվածքը հեչ բան։
Մի քանի օր էլ չեմ քայլի բայց չեմ կոտրվի։
Ի դեպ, ոտքիս վնասվածքը բավականին լուրջ է, եթե էս հարվածը մարդու մարմնի այլ տեղ դիպչեր, մահացու կլիներ ու սրա տերը ժողովրդավարությունից է խոսում։
Մահաբեր նիկոլիզմ»։